04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Եկեղեցում դանակահարված եպիսկոպոսը ներել է ահաբեկչին /Տեսանյութ/

Սիդնեյի եկեղեցում դանակահարված  ավստրալացի եպիսկոպոսը ներել է հարձակվողին:

Երկուշաբթի օրը Սիդնեյի եկեղեցում դանակահարված եպիսկոպոսը հայտարարել է, որ «արագորեն ապաքինվում է»:

Եպիսկոպոս Մար Մարի Էմմանուելը իր ձայնային ուղերձում կոչ է արել համայնքին հանգստություն պահպանել:

Ոստիկանությունը հայտնել է, որ ուղիղ եթերով հեռարձակված դանակահարությունը կրոնական դրդապատճառներով ահաբեկչություն է:

Հիշեցնենք, որ բացի եպիսկոպոսից, ևս չորս մարդ վիրավորվել էր:

Դա խռովություն է առաջացրել The Good Shepherd եկեղեցու մոտ, որտեղ հավաքվել էին եպիսկոպոսի զայրացած կողմնակիցները:

Դեպքի առթիվ ձերբակալվել է 16-ամյա մի տղա,  սակայն նրան դեռ որևէ մեղադրանք չի առաջադրվել։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ