25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը զգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Իսրայել. /Տեսանյութ/

Միացյալ Նահանգները սահմանափակել է  իր աշխատակիցների ուղևորությունը դեպի Իսրայել՝ Իրանի կողմից հարձակման մտավախության պատճառով:

ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ անձնակազմին հանձնարարվել է չմեկնել Երուսաղեմ, Թել Ավիվ կամ Բեեր Շևայի տարածքներ՝ «խիստ զգուշությունից ելնելով»:

Իրանը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ 11 օր առաջ Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Սիրիայում Իրանի հյուպատոսությանը,

ինչի հետևանքով զոհվեց 13 մարդ, այդ թվում նաև ավագ սպայական անձնակազմ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Քեմերոնը զանգահարել է իր իրանցի գործընկերոջը՝ կոչ անելով խուսափել հետագա էսկալացիայից:

Իսրայելը չի ստանձնել հյուպատոսության հարձակման պատասխանատվությունը, սակայն համարվում է, որ նա է կանգնած  դրա հետևում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ