26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջրհեղեղների պատճառով Ղազախստանն ու Ռուսաստանը տարհանել են 100 հազար մարդու. /Տեսանյութ/

Ուրալ գետում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացած ջրհեղեղները կոտրել են Ղազախստանի հետ Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող քաղաքի ամբարտակը։

Կրեմլը զգուշացնում է, որ ջրհեղեղները կարող են սաստկանալ:

Ռուսաստանի և Ղազախստանի գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ և հեղեղել ամբողջ գյուղերն ու քաղաքները, ավելի քան 100,000 մարդ տարհանվել է:

Արագ հալչող ձյունն ու սառույցը հանգեցրել են Ռուսաստանի հարավային Ուրալի, Արևմտյան Սիբիրի, ինչպես նաև Ղազախստանի հյուսիսային շրջանների գետերի հեղեղումներին, ինչը սպառնում է խոշոր քաղաքներին:

Մոսկվան և Աստանան ավելի քան հինգ օր է, ինչ պայքարում են բարձրացող գետերի դեմ՝ երկուսն էլ հայտարարել են արտակարգ դրություն և նշել, որ ջրհեղեղներն ամենաուժեղն են եղել վերջին տասնամյակների ընթացքում:

550,000 բնակիչ ունեցող քաղաքի պաշտոնյաները հայտնել են, որ ջրի մակարդակը վերջին 24 ժամվա ընթացքում բարձրացել է 81 սմ-ով (32 դյույմ):

Բնակիչների փոխանցմամբ՝ քաղաքը նման ջրհեղեղ չի տեսել առնվազն 1947 թվականից ի վեր:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ