25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Առաջնորդները կոչ են արել Իսրայելին չթիրախավորել Ռաֆահը. /Տեսանյութ/

Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի առաջնորդները նախազգուշացրել են Իսրայելին, որ Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի վրա հարձակումը «վտանգավոր հետևանքներ» կունենա։

Նրանք համատեղ կերպով հայտարարել են, որ դա «միայն ավելի շատ մահ ու տառապանք կբերի» և «կսրի տարածաշրջանային էսկալացիան»։

ԱՄՆ-ն նույնպես նշել է, որ դեմ է Ռաֆահի վրա ցանկացած հարձակման, որտեղ ապաստան են գտել ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցիներ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակման ամսաթիվն այժմ նշանակված է, սակայն մանրամասներ չի հայտնել:

«Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների վերաբերյալ, մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար,

առաջին հերթին մեր բոլոր պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար», – ասել է նա երկուշաբթի օրը:

Մանրամասները՝  կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ