04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Թայվանում ուժեղ երկրաշարժի հետևանքով չորս մարդ է զոհվել. /Տեսանյութ/

Այսօր Թայվանի արևելյան ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել:

7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են փլուզվել Հուալիենում՝ էպիկենտրոնին ամենամոտ քաղաքում:

Այնտեղ հիմա փրկարարական աշխատանքներ են իրականացվում:

Նշենք, որ սա կղզու վերջին 25 տարիներին պատուհասած  ամենաուժեղ ցնցումն էր և այն զգացվել է նաև Թայվանի լեռնային տարածքներում,

որտեղ հսկայական սողանքներ են եղել։

Մայրաքաղաք Թայբեյի կադրերում երևում է, որ շենքերը սաստիկ ցնցվում են:

«Այն զգացվեց  ամբողջ Թայվանում և ծովային կղզիներում… Դա ամենաուժեղն էր վերջին 25 տարվա ընթացքում»,-

ասել է Թայբեյի սեյսմոլոգիական կենտրոնի տնօրեն Ու Չիեն Ֆուն։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ