Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխեց 763-րդ օրը. /Տեսանյութ/
Ուկրաինայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Խարկովի վրա Ռուսաստանի հարձակումից հետո մեկ մարդ զոհվել է, ևս 19-ը վիրավորվել:
Երկրի իշխանությունները ենթադրում են, որ սա կարող է լինել նոր տեսակի կառավարվող ռումբի հետևանքը:
Երկրի այլ շրջաններ նույնպես ենթարկվել են ռուսական հարձակմանը, ևս երեք զոհ է գրանցվել հարավում և հյուսիս-արևելքում հրետակոծությունների և
անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, այդ թվում՝ 12-ամյա տղայի:
Միկոլաևի ափամերձ տարածքին բալիստիկ հրթիռի հարվածից տուժել է ութ մարդ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ղեկավար Միկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ Ռուսաստանը գործարկել է իրանական նախագծման 13 «Շահեդ» անօդաչու թռչող սարք,
որոնցից 10-ը խոցվել են Խարկովում, Սումիում և Կիևում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ռուսաստանին սահմանակից հյուսիս-արևելյան Սումիի շրջանի զորքերը, որտեղ հանդիպել է
վնասվածքներից ապաքինվող զինվորների և այցելել նորակառույց պաշտպանական գծեր՝ ներառյալ խրամատներ, բլինդաժներ, կրակային և հրամանատարական և դիտակետեր:
Մանրամասները՝ կից տեսանյութում: