02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուսաստանը ահաբեկչության մեջ մեղադրում է Արևմուտքին և Կիևին. /Տեսանյութ/

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակիորեն մեղադրում են Ուկրաինային և Արևմուտքին մոսկովյան համերգասրահում տեղի ունեցած մահացու հարձակմանը մասնակցելու մեջ, այն բանից հետո,

երբ դրա պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը:

ԻՊ-ը հրապարակել է վայրագության տեսանյութը, սակայն Վլադիմիր Պուտինը և նրա մերձավոր դաշնակիցները պնդում են, որ ջիհադիստներին օգնել են արևմտյան և ուկրաինական հետախուզությունները:

Ուկրաինան մերժել է Ռուսաստանի «սուտը»:

Արևմուտքի կարծիքով՝ սցենարն առավել անհավանական է, քանի որ ԱՄՆ-ն 15 օր առաջ զգուշացրել էր Ռուսաստանին մոտալուտ հարձակման մասին:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան 4 զինված անձինք ներխուժել են և անկանոն կրակ բացել Crocus City Hall համերգային համալիրում:

Ավելի ուշ հաղորդվել է 139 մարդու մահվան մասին:

Եվս 22-ը շարունակում են մնալ ծանր վիճակում, այդ թվում՝ երկու երեխա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ