25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապօրինի ներգաղթյալները շարունակում են գալ Անգլիա. /Տեսանյութ/

Չորեքշաբթի Անգլիայի ափերին 514 անօրինական ներգաղթյալներ տեղափոխող տասը նավ է կայանել։

Այս տարի դա ռեկորդային է մեկ օրում թագավորություն ժամանած անօրինական ներգաղթյալների թվով։

Նախորդ տարիներին այն կարող էր գերազանցել օրական 1000-ը:

Ըստ Բրիտանայի ՆԳՆ վիճակագրության՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լա Մանշով

թագավորություն է անցել ընդհանուր առմամբ 4043 անօրինական ներգաղթյալ՝ 10%-ով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

Վերջին տարիներին Լա Մանշով փչովի նավակներով Անգլիայի ափեր հասնող անօրինական ներգաղթյալների թիվն աճում է։

Ընդհանուր առմամբ, 2018-ից ի վեր ավելի քան 118 հազար անօրինական ներգաղթյալներ անցել են Լա Մանշը եւ հասել Մեծ Բրիտանիա՝

չնայած ՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու իշխող պահպանողական կուսակցության խոստումներին։

Հիշեցնենք, որ վարչապետ Ռիշի Սունակի հիմնական խոստումներից մեկը ապօրինի ներգաղթյալների «նավակները կանգնեցնելն էր»։

Պարոն Սունակը դեռ ձգտում է իրականացնել Ռուանդայի իր քաղաքականությունը և ցանկանում է,

որ գարնանը փախստականներին և ապաստան հայցողներին արտաքսեն դեպի աֆրիկյան երկրներ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ