Վարչապետի հայտարարությունը. «Արագ մոռացաք հոկտեմբերի 7-ը». /Տեսանյութ/
Իսրայել վարչապետ Նեթանյահուն սուր կերպով քննադատել է իր միջազգային դաշնակիցներին՝ հայտարարելով, որ նրանք կարճ հիշողություն ունեն և շատ արագ մոռացան ՀԱՄԱՍ-ի
հոկտեմբերի 7-ի հարձակումը, որը հրեաների Հոլոքոստից հետո իրականացված ամենադաժան կոտորածն էր:
Times of Israel-ի փոխանցմամբ՝ վարչապետը ավելացրել է, որ Իսրայելը կշարունակի իր հարձակումը Գազայում՝ չնայած աճող միջազգային ճնշմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ, իսկ որպես պատասխան Գազայի հատված Իսրայելի
ներխուժումից ի վեր զոհվել է ավելի քան 30000 մարդ, որոնց մեծ մասը, ըստ միջազգային կազմակերպությունների, կանայք և երեխաներ են։
Մանրամասները՝ կից տեսանյութում: