25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանում ընտրությունները խաղաղ չեն անցնում. /Տեսանյութ/

Մոսկվայի 70-ամյա բնակչին բերման են ենթարկել Մարինո շրջանի

ընտրատեղամասում քվեախցիկը հրկիզելու համար:

Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ ինքը

«գաղտնի առաքելություն» է կատարել։

Նշենք, որ կնոջը կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Սանկտ Պետերբուրգում նույնպես արտակարգ դեպք է տեղի ունեցել՝

ընտրատեղամասի վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել:

Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի թաղամասում ժամը 15:00-ի սահմաններում

21-ամյա աղջիկը մոլոտովի կոկտեյլ է նետել թիվ 358 դպրոցի շքամուտք,

որտեղ առավոտից գործում են երկու ընտրատեղամասեր

և անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։

Այս անգամ հարցաքննության ժամանակ ոստիկանությունը բացահայտել է,

որ հրկիզման առաջադրանքը ստացել է ինչ-որ «ուկրաինական հեռագրային ալիքից»,

նրան խոստացել են վճարել։

Մեկ այլ վայրում քվեատուփի մեջ ներկ են լցրել և այդպիսով փչացրել քվեաթերթիկները:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ