19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ալեքսեյ Նավալնու այրին կոչ է անում ռուսներին բողոքի ակցիա անցկացնել ընտրությունների օրը. /Տեսանյութ/

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, կոչ է արել ընտրությունների օրը բողոքի ցույց կազմակերպել նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Նրա փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի շրջանակներում մարտի 17-ի կեսօրին մարդիկ պետք է երկար հերթեր կազմեն ընտրատեղամասերում:

«Մենք պետք է օգտագործենք ընտրությունների օրը՝ ցույց տալու համար, որ մենք կանք, և մենք շատ ենք»,- ասել է նա տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ տիկին Նավալնայայի ամուսինը հանկարծամահ է եղել Ռուսաստանի քրեական գաղութում փետրվարի 16-ին:

Նա մեղադրել է Պուտինին նրա մահվան մեջ:

Ընտրությունների օրը բողոքի ակցիա անցկացնելու նրա կոչն անվանվել է «Կեսօր ընդդեմ Պուտինի»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ