Նախկին նախագահ. «Մեզ այս պահին չեն հարգում, մեր երկիրը ծիծաղի առարկա է». /Տեսանյութ/
Dailymail.co.uk –ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մար ա Լագոյում հարյուրավոր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ը կլինի Ամերիկայի պատմության մեջ ամենակարևոր օրը՝ նկատի ունենալով այս տարի կայանալիք նախագահական ընտրությունները։
Թրամփը խոստացել է «կրկին հզորացնել Ամերիկան՝ նախագահ Ջո Բայդենի օրոք երեք տարվա անկումից հետո»:
Նա նշել է, որ երեք տարի առաջ ԱՄՆ-ն աշխարհի ամենահարգված երկիրն էր:
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ում «սուպեր երեքշաբթի» է՝ 15 նահանգում ընթանում են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզները:
Մանրամասները՝ կից տեսանյութում: