17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բիթքոյնի գինը հասել է ռեկորդային մակարդակի. /Տեսանյութ/

Բիթքոյնի գինն այսօր կրկին բարձրացել է կարճատև դադարից հետո՝ հասնելով մինչև 65,000 դոլարի:

Բիթքոյնի այսօր գրանցած գինն առավելագույն ցուցանիշն է 2021-ի նոյեմբերից ի վեր, ինչպես նաև ռեկորդ է համարվում այս տարվա համար։

Գնանկման ֆոնին խոշոր ներդրողներն սկսել էին բիթքոյն գնել, արդյունքում այն կայունացել էր $62,000-ի սահմաններում և այդ գինը պահպանել մի քանի օր։

eToro մանրածախ ներդրումային հարթակի համաշխարհային շուկաների հարցերով ստրատեգ Բեն Լեյդլերը բացատրել է, որ բիթքոյնի գնի աճին նպաստում են ֆինանսական շարունակական հոսքերը նոր ETF-ներ:

Ըստ CoinGecko կրիպտո պլատֆորմի՝ շրջանառության մեջ գտնվող բոլոր բիթքոյնների արժեքը փետրվարին երկու տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն դոլարը, և բուն բիթքոյնի գինը կրկնապատկվել է ընդամենը չորս ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ բիթքոյնի պատմության մեջ առավելագույն գինը կազմել է շուրջ 69,000 դոլար:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ