24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը չորս գյուղ է ուզում․Բանակցություններով չտաք, պատերազմով կվերցնեմ. Փաշինյանը դարձյալ խոսեց պատերազմի մասին

Ադրբեջանը վերջին շրջանում խոսում է չորս գյուղերի մասին։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության դժգոհելով Ադրբեջանի դիրքորոշումից:

Ադրբեջանը, Փաշինյանի խոսքով՝ հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական տարածքներ, ըստ այդմ՝ փորձելով փակել ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը:

«Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծից»,- նշեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։

«Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ իր զորքերն այս 31 գյուղերից հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- նկատեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ