25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կռիվ ապագայի համար. Ժողովուրդ

Խորհրդարանական երկրի գլուխը համարվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 5 օր է՝ գտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Նրա ընտանիքի անդամը՝ եղբոր կինը, կալանավորվել է կոռուպցիոն բացահայտումների գործով, եւ առ այսօր Ալեն Սիմոնյանը, որ օրերս հանդիպել էր ուսուցիչների հետ ԱԺ-ում, որեւէ բացատրություն, պարզաբանում չի տվել ՀՀ քաղաքացիներին, ներողություն չի խնդրել, որ ժողովրդավարական մեր երկրում իր ընտանիքը կոռուպցիայի մեջ է թաթախվել:

Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ. Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ էլի մի քանիսը սկսել են իրենց պատկերացնել Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում՝ առաջինը՝ ռուսական, երկրորդը՝ արեւմտյան աջակցությամբ: Եւ այնքան լուրջ են վերաբերվել իրենց պատկերացումներին, որ սկսել են իրար վրա իշխանական կուլիսներում ցեխ շպրտել:

Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել:

Իհարկե, դժվար է պնդումներ անել, թե որքանով են իշխանության կուլիսներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը իրական, բայց փաստ է մի բան, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ն 24 ժամով եթերազրկված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հրամանով, քանի որ պետությանը կուտակած պարտքերը չի մարում, եղբոր կինը կալանավորված է, եւ էլի կան դեպքեր, որոնց դեռ կանդրադառնանք:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ