Կուճիր շալի գերեզմանոց
Սկզբնավորվել է առնվազն 11-րդ դարում և գործել մինչև 17-րդ դարը։
Քարագլուխ գյուղը հետագայում մտել է Խաչեն գավառի, իսկ ավելի ուշ՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։
Գտնվում է Խրամորթ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Քարագլուխ գյուղատեղիից՝ մոտ 0,5 կմ հարավ-արևելք։
Հյուսիսից և հարավից շրջապատված է լեռներով, մուտքը միայն արևելյան և արևմտյան կողմերից է։
Բնակիչների մի մասը բնիկ է, մյուս մասն էլ այստեղ է տեղափոխվել Սյունիքի Արավուս (Արևիս), Դարբաս (Դարապաս) գյուղերից և Բարգուշատից։
Եղել է Գանձասարի վանքապատկան գյուղերից մեկը։
Գյուղի Շիկաքար բերդը պատմական տարբեր հանգրվաններում կարևոր ու նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։
1981 թվականից անբնակ է։
Գերեզմանոցը գտնվում է Քարագլուխ գյուղատեղիից ուղիղ գծով 1,5 կմ հարավ-արևմուտք՝ Կուճիր շալ կոչվող տեղանքի անտառածածկ հատվածում։
Գերեզմանատան շուրջ երեք տասնյակի հասնող մահարձանների մի մասը խաչքարեր են, մյուսները՝ ուղղանկյունաձև, օրորոցաձև տապանաքարեր և սալատապաններ։
Այն չի գործել առնվազն 18-րդ դարից, որի պատճառով անտառը կլանել է հուշարձանախմբի մի մասը։
Հողի երեսին երևում են առնվազն երեք տասնյակի հասնող տապանաքարեր և խաչքարեր, որոնք վերաբերում են 11-17-րդ դարերին։
Հուշարձանախումբը հայտնաբերվելուց ամիսներ անց տարածքը բռնազավթվել է ադրբեջանական զինուժի կողմից, և ուսումնասիրությունները անավարտ են մնացել։
Հուշարձանախումբը հանգամանորեն ուսումնասիրված չէ․ այն նորահայտ է։
Տարածքում կան հողմահարված և անընթեռնելի արձանագրություններ, ինչպես նաև արձանագրություն չպարունակող խաչքարեր և տապանաքարեր, որոնք ոճական ու գեղարվեստական առումով վերաբերում են 11-17-րդ դարերին։
Քարագլուխ գյուղի պատմական անցյալի, ինչպես նաև հայկական միջնադարյան խաչքարագործության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունի։
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից 2022 թ․ մարտի 24-ից։
Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։