20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրապետության հրապարակի շատրվանների 3 ջահի ձևավորման համար հատկացվել է 79 մլն դրամ . Ժողովուրդ

Երևան քաղաքի ամանորյա զարդարանքները, որոնք, ըստ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, նոր չեն, այդքան էլ այդպես չէ։ Դրանց մի մասը նոր է՝ հատուկ խորհրդանշական Արամ Խաչատրյանի 120 ամյակի համար նախագծված ծրագրերին համահունչ»։ Օրաթերթը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե որքան արժեն հրապարակի շատրվանների զարդարանքները, որոնք հիշեցնում են 3 ջահ։ Մեր հարցմանը ստացանք հետևյալ պատասխանը.

«Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին եւ ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ եւ նրանցից ճյուղավորվող նոտաներ՝ խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաեւ հաջորդ տարիներին։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն դրամ»։

Ստացվում է, որ Հանրապետության հրապարակի շատրվանների 3 ջահի ձևավորման համար հատկացվել է 79 մլն դրամ։ Կարծում ենք՝ բավականին թանկ է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ