22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է Հովհաննես Գալաջյանը

ՍԻՄ կուսակցությունը խորը վշտով եւ կսկիծով տեղեկացնում է, որ այսօր, հունվարի 8-ին, ժամեր առաջ, կյանքի 61-րդ տարում հանկարծամահ է եղել ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ: Այս մասին տեղեկացնում է Իրավունքը:

Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում:
1981 թվականին ավարտել է Երեւանի Իսակովի անվան միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ: Այն ավարտել է 1986 թվականին ստանալով ինժեների որակավարուոմ:

Աշխատանքը
1988-1992թթ. աշխատել է մասնագիտությամբ, զբաղվելով Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ինժեներային խնդիրներով
1989թ. ՍԻՄ կուսակցության պաշտոնաթերթ «Իրավունք»-ի գլխավոր խմբագիր
1992թ.՝ ՀՀԿ պաշտոնաթերթ «Հանրապետական» թերթի քաղաքական բաժնի վարիչ
1992-1994թթ.` ծառայել է ՀՀ բանակում, որպես սպա` գումարտակի հրամանատար, Նախիջեւանի սահմանի վրա
1994-1999թթ. «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի խմբագիր
1999թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր:
Քաղաքական գործունեությունը
1988թ. մինչև օրս՝ «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության անդամ: Առաջին օրվանից անընդմեջ եղել է կուսակցության նախագահության անդամ, քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Պարգևները
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է «Երախտագիտության» մեդալով:
Անվանական ժամացույցով` ՀՀ վարչապետի կողմից
2000թ.՝ «Winston» հիմնադրամ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
2002թ. «Վահագն» մրցանակ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»

Հրապարակումները
Ունի հազարավոր հրապարակումներ «Իրավունք» թերթում, ինչպես նաեւ «Անկախություն», «Երկիր», եւ այլ հայաստանյն թերթերում, «Executive Intelligence Revue» (ԱՄՆ-Գերմանիա) հանդեսում:

Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Հովիկը անմնացորդ նվիրված էր իր երկրին ու ազգին, եւ իր ամբողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի իրավունքների, արժեհամակարգի պաշտպանությանը: Անսահման խիզախությամբ, թե քաղաքական, թե լրատվական, եւ թե մարտի դաշտում նա անզիջում կռիվ էր տալիս մեր ազգի թշնամիների դեմ: Մարդ, որը երբեք չի փոխել իր սկզբունքները, երբեք գործարքի չի գնացել իր խղճի հետ:
Հավերժ փառք:

ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի խմբագրրակազմը սգում են իրենց սիրելի ընկերոջ մահը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ