24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ՝ նաեւ Փաշինյանի նկարով

Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից արդեն իսկ հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար։

2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։ Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով, սոցիալական ցանցերով տարածվող գովազներում, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։

Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են ոչ միայն վերջիններիս կողմից որպես ներդրում կատարված, այլև նրանցից տարբեր պատրվակներով ստացած գումարները։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է ներդրում կատարելուն ուղղված ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ նախ ստուգել դրա հավաստիությունը, զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող և չափազանց գրավիչ ու որևէ տեսակի ջանասիրություն ու աշխատանք չպահանջող առաջարկներին արձագանքելուց: Ստուգեք, որ ներդրումային առաջարկ անող ընկերություններն ունենան Կենտրոնական բանկի կամ իրական բանկերի ու կազմակերպությունների միայն պաշտոնական կայքերում տեղադրված և փաստացի առկա լիցենզիա։

Հավելենք, որ տևական ժամանակ առաջ էլ սոցցանցերում հայտնվել էր արհեստական բանականության կիրառմամբ պատրաստված տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսում է Մետայի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի հետ մեկնարկած ներդրումային հարթակի մասին։

Ասվում է, որ համակարգում գրանցվելու շնորհիվ մարդը կարող է վաստակել օրական 100.000 դրամ, և որ դրա մասնակիցը կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից։

Տեսանյութը տեխնիկապես պատրաստված է բավական լավ՝ խոսքն ու բերանի շարժումը համընկնում են, ուստի շատ մարդիկ չեն էլ կասկածում, որ այն կեղծ է, անցնում են հղմամբ ու գրանցվում։
Մանրամասները՝ Մեդիա.am-ում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ