27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Համավարակի թեժ պահին COVID-ի դեմ 4 մլրդ եվրո արժողությամբ պատվաստանյութեր են դեն նետել

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն չափաբաժին, որոնք գնել էին ԵՄ երկրները համավարակի թեժ պահին, ոչնչացվել են, ինչը, ըստ գնահատականների, հարկատուների վրա նստել է 4 մլրդ եվրո։ Եվ սա հաստատ իջեցված գնահատական է, գրել է POLITICO-ն։

Այն ժամանակվանից՝ 2020թ. վերջից, հավանության են արժանացել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը, ԵՄ երկրները միասին գնել են 1,5 մլրդ չափաբաժին (ավելի քան երեքը Եվրոպայի յուրաքանչյուր բնակչի համար)։ Դրանցից շատերն այժմ աշխարհամասի աղբանոցներում են։

Առկա տվյալների վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ԵՄ երկրները հրաժարվել են միջինը 0,7 ներարկումից իրենց բնակչության յուրաքանչյուր անդամի համար։ Սանդղակի վերին մասում Էստոնիան է, որը դեն է նետել պատվաստանյութերի ամենամեծ ծավալը։

Եթե թափոնների այդ միջին մակարդակը հաշվարկվի ԵՄ մնացած հատվածի համար, այն կկազմի ավելի քան 312 մլն ոչնչացված պատվաստանյութ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ