16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը. Forbes

«Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում Forbes-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում իրականացված ծրագրերին: «Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինասավորման, ապօրինի զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ: Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է ծախսել Ռուբեն Վարդանյանը»,-գրում է պարբերականը՝ այդպիսով ցույց տալով, որ Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված ծրագրերը ոչ մի հեռավոր կապ անգամ չունեն ահաբեկչության ֆինանսավորման հետ:

Հրապարակման մեջ ներկայացվել են Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված խոշոր կրթական, զբոսաշրջային և ենթակառուցվածքային, մարդասիրական, ինչպես նաև սոցիալական ծրագրերը, մասնավորապես, «Տաթևի վերածնունդ» -ը, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) ծրագիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի և նրա գործընկերների կողմից 2001-2023թթ. շուրջ 700 մլն դոլարի ներդում է իրականացվել Հայաստանում, Արցախում և հայկական աշխարհում: Տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ներդրումներից բացի, մոտ 430 մլն դոլար ուղղվել է կրթական ծրագրերին (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգութան պահպանան ծրագրերին (20 մլն դոլար), զբոսաշրջային ծրագրերի միջոցով տարածքների զարգացման և ենթակառուցվածքային ծրագրերին (108 մլն դոլար), գիտության և տեխնոլոգիաների, առաջպահության և ագրոէկոլոգիական նախագծերին (13 մլն դոլար):

Հոդվածում ներկայացվում է նաև խոշոր ծրագրերի ազդեցությունը:

Նշվում է, որ UWC Dilijan-ը, որը «Միացյալ համաշխարհային քոլեջներ -UWC» ցանցի անդամ է, արդեն 820 շրջանավարտ է տվել: 160 հայ պատանիներ ու աղջիկներ դպրոցի՝ UWC անդամակցության շնորհիվ միջազգային կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Ուսանողների 74%-ը իրենց ուսման համար մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են ստացել: 2016 թվականին Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:

Անդրադառնալով «Տաթևի վերածնունդ»-ին, նշվում է, որ նրա հիմնական նպատակը զբոսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչության կյանքի որակի բարելավումն էր: Հիմա արդեն Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին:

«Ավորորա» միաջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 427 նախագծի (ավելի քան 3,2 մլն մարդ): Պարբերականը նշում է, որ նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» դրամաշնորհներն աջակցում են կրթական, մարդասիրական նախագծերին, պահպանում հայկական ժառանգությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկողների հիշատակը:

Պարբերականն անդրադարձել է նաև դեռ 2008 թվականից Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում իականացված սոցիալական, բարեգործական, մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին՝ նշելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 8 մլն դոլար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ