24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանի քաղաքապետարանի քեֆին քեֆ չի հասնում. տոնական առեւտրի հետքերով 168 Ժամ

մանորի տոները ողջ շուքով նշելու քաղաքապետարանի հանձնառությունը, պարզվում է, չի ավարտվում 202 միլիոն 406.000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սինեմարտ» ՍՊԸ-ից քաղաքի տոնական ձևավորման ծառայություններ գնելով։

Այսպիսով, նոյեմբերի 16-ին քաղաքապետարանը մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքում «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ի հետ՝ 22 միլիոն դրամով պատվիրակելով 10 վարչական շրջաններում և Հանրապետության հրապարակում արհեստական տոնածառների տեղադրումն ու ապամոնտաժումը:
Նոյեմբերի 28-ին արդեն պարզ է դառնում, որ քաղաքապետարանը հոգալու է Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի և ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների ամանորյա բանկետը: Այս վեհ առաքելության համար էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով ընտրվել է «Լուսինե Ղազարյան» ԱՁ-ն. պայմանագրի գինը՝ 1 միլիոն 944.000 դրամ:

Դարձյալ նույն օրը, նույն ընթացակարգով մեկ այլ պայմանագիր է կնքվել «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ Ա/Ձ»-ի հետ՝ այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բարձրակարգ ռեստորանում կազմակերպվելիք միջոցառման համար. պայմանագրի գինը՝ 2 միլիոն 786.000 դրամ:

Նմանատիպ մեկ այլ պայմանագրով էլ դարձյալ նոյեմբերի 28-ին քաղաքապետարանը «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» ԱՁ-ին պատվիրակում է X վարչական շրջանի համար ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ աշխատակազմի հյուրասիրություն, պարգևատրում ժամացույցներով և պատվոգրերով: Պայմանագրի գինը՝ 1 միլիոն 500.000 դրամ: Դեկտեմբերին այս տոնական տրամադրությունը շարունակվել է:

Էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով դեկտեմբերի 12-ին «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ից 8 միլիոն 217.000 դրամով ձեռք է բերել ամանորյա ձևավորման ծառայություններ:

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտը Շենգավիթ վարչական շրջանը կապահովի տոնական լուսային ձևավորմամբ:
Նույն ընկերության հետ նույն ընթացակարգով արդեն դեկտեմբերի 8-ին կնքված մեկ այլ պայմանագրով, որի գինը 14 միլիոն 377.000 դրամ է, քաղաքապետարանը ֆինանսավորում է Արաբկիր վարչական շրջանի տարածքի ձևավորումը` Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների ձևավորումը:
Իսկ արդեն դեկտեմբերի 14-ին կնքված մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով կնքված պայմանագրով, որի արժեքը 7 միլիոն դրամ է, քաղաքապետարանը «ԲԻԼԴ ԷՆԵՐԳՈ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին է տվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տոնական տրամադրությունն ապահովելու հայտը:

Հաշվի առնելով այս նախապատրաստությունները՝ կարելի է ասել, որ սա էլ վերջը չէ. հետևաբար, տարեսկզբին 168.am-ը կամփոփի քաղաքապետարանի տոնական աժիոտաժի թվերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ