18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի համար էլի խնդիր է մնում» /վիդեո/

«Ինչքան ուժեղ կարող էր լինել «Բարգավաճ Հայաստան» պրոյեկտն ու «Հանրապետական» կուսակցությունը, եթե իրենք իրենց մեջ հարաբերությունները չփչացնեին, առաջանում է ճաք, ու կատարվում է այն, որ դաշտը մաքքվում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսկացության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա նշեց, որ փետրվարին ոչ միայն բացահայտվեց այն, ինչ գիտենք, այլ տեսանելի դարձավ, թե ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում, ու ինչ մակարդակի վրա է գտնվում այդ դաշտը: 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ այլևս ակտուալ չեն «Սերժի՛կ, հեռացիր» խոսքերը, այլ մոտեցում է անհրաժեշտ ընդդիմադիր դաշտին: Հարցին, թե ընդդիմադիր դաշտոը թափուր մնաց ԲՀԿ-ի հետ կատարված իրադարձություններից հետո, նա պատասխանեց. «Ընդդիմություն միշտ է եղել, այն եղել է ընդդիմադիր խմբավորումների, խմբերի տեսքով: Ռադիկալ ընդդիմադիր դաշտում կա վակուում, բայց չգիտեմ՝ կուզենամ, որ այդ դաշտը լցվի, թե ոչ, որովհետև այն միստ հիասթափություն է բերել»:

Հարցին, թե կարելի է ԲՀԿ-ի հետ կատարվածը որակել որպես իշխանության հաղթանակ, նա ասաց. «Իշխանությունը հաղթել է մի բանում, որ ստեղծել է Գագիկ Ծառուկյանի նախադեպ, թե ինչ կպատահի բոլոր գործարարների հետ, երբ «ոտքերը վերմակից ավել երկարացնեն»: Սերժ Սարգսյանի համար էլի խնդիր է, թե ով է զբաղեցնելու ընդդիմադիր հրապարակը 2017-ի ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ