24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

59 անգամ շարունակ վարորդը կտրվել է վարորդական տեսության քննությունից

The Guardian-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ավտոդպրոցի ուսանողը 60-րդ փորձով հանձնել է վարորդական տեսության քննությունը:

Սկսնակ վարորդը թեստը հանձնել է Վուսթերշիր նահանգի Ռեդիչ քաղաքում գտնվող թեստային կենտրոնում և սահմանեց թագավորության ամենաշատ փորձերի բացարձակ ռեկորդ:

Մյուս շրջաններում եղել են աշակերտներ, ովքեր մինչ դրական արդյունք ստանալը կատարել են առաջադրանքները 53, 55 և 57 անգամ:

Քննությունը հանձնելու համար ռեկորդակիրը ծախսել է 60 ժամ և 1380 ֆունտ ստեռլինգ։

Տրանսպորտի դեպարտամենտի տվյալներով՝ տեսական թեստերի անցնելու տոկոսը վերջին 15 տարիների ընթացքում նվազել է 21%-ով և այժմ կազմում է 44%:

Թեստն ինքնին բաղկացած է 50 հարցերից, որոնք ստուգում են ճանապարհային երթեւեկության կանոնների իմացությունը՝ մի քանի պատասխանների տարբերակներով:

Դրական գնահատական ստանալու համար թեստ հանձնողը պետք է տա առնվազն 43 ճիշտ պատասխան։

Դրանից հետո սկսնակ վարորդներին ցուցադրվում է 14 տեսանյութ իրական իրավիճակներով, որոնք կարող են առաջանալ մեքենա վարելիս, և նրանք պետք է գնահատեն պոտենցիալ վտանգը և հավաքեն առնվազն 44 միավոր 75-ից։

Ավտոդպրոցի տնօրեն Կամիլա Բենիցը հավելել է, որ իրենց թեստերը, անկասկած, դժվար են և շատ հաճախ ապշեցուցիչ է վարորդական վկայական ունենալ ցանկացողների համառությունը:

Նրա խոսքով՝ շատ հաճախ թերագնահատում են տեսական քննությունը և կարծում են, թե առանց պատրաստվելու կարելի է հանձնել, սակայն բախվում են իրականությանը և սկսում հավելվածների միջոցով սովորել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ