07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պուտինի գնահատմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Երեկ Կրեմլում իր հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահը հայատարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝
«Ռուսաստանի գործընկերությունը Թուրքիայի Հանրապետության հետ հիմնված է տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության երկար տարիների փորձի վրա, և երկու կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։

Բոլոր առանցքային երկկողմ հարցերը նախագահ Էրդողանի հետ մեր կանոնավոր շփումների օրակարգում են»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում։

«Հատկապես կցանկանայի նշել, որ էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունն իսկապես ռազմավարական բնույթ ունի։

«Ռոսատոմ»-ը շարունակում է Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Աքքույու»-ի կառուցումը։

Գազի ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվել «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շահագործման շրջանակներում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ