Թշնամու առաջ նաև հավատքով.սահմանին խոյացող մատուռը /ֆոտոշարք/
Մի հատիկ մոմ վառելն ու սրբապատկերի առաջ պահպանիչ աղոթք շշնջալը ոչ միայն մայրերին է տալիս հույս ու հավատ, այլ նաև դիրքապահ զինվորին: ԼՂՀ ՊԲ առաջնագծի գրեթե բոլոր մարտական դիրքերում աղոթատեղի կամ փոքրիկ մի մատուռ կա, որտեղ զինվորները մոմ են վառում, աղոթում։
Այստեղ Աստծո հանդեպ սերն ու հավատքը ավելի մեծ է, քանի որ ընդամենը մի քանի կիլոմետր հեռու աչքերը չռած հայ զինվորի ամեն մի շարժին է հետևում դավադիր հակառակորդը:
Աղոթատեղիները հիմնականում կառուցում են հենց զինվորները, կառուցում են ձեռքի տակ եղած շինանյութով ու իրենց բարձի տակ մինչ այդ պահպանվող սրբապատկերը դնում են մատուռի խորքում:
ԼՂՀ հարավարևելյան ուղղության առաջնագծի հենակետային դիրքում այս մատուռը կառուցել են զինվորները: Նրանք արդեն զորացրվել ու տուն են գնացել: Բայց մատուռում ամեն առավոտ ու երեկո աղոթելու ավանդույթը փոխանցվում է նորեկ զինծառայողների:
Մատուռում մոմի պակաս երբեք չի լինում, իսկ աղոթքը բխում է զինվորի սրտից:
Աստված հայ զինվորին պահապան:
Դիտեք նաև՝ ֆոտոշարքը: