Փակվել է Սանկտ Պետերբուրգի հնագույն գեյ-ակումբը /Տեսանյութ/
2005 թվականից Սանկտ Պետերբուրգում աշխատող «Կենտրոնական կայարան» («Центральная станция») գեյ-ակումբը հայտարարել է փակվելու մասին։
Ակումբի վարչությունը տեղեկացրել է՝հարթակի տերը հրաժարվել է երկարացնել վարձակալությունը «ԼԳԲՏ շարժման» արգելքի պատճառով:
«Осторожно, Москва» Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ այս գիշեր մայրաքաղաքում տեղի են ունեցել գեյ-ակումբների շուրջկալներ։
Ոստիկանության աշխատակիցները մտել են մետրոյի «Ավտոզավոդսկայա» եւ «Պոլյանկա» կայարանների մի քանի ակումբներ։
Ստուգումներ են իրականացվել նաեւ գեյ-սաունաներում, այդ թվում Ցվետնոյ բուլվարում։
Տեղեկացվել է Մալայա Յակիմանկայի հաստատության շուրջկալի մասին, որտեղ տեղի էր ունենում ԼԳԲՏ-հանրույթի երեկույթ։
Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ ակումբում մոտ 400 մարդ կար։
Ոստիկանները ստուգում են իրականացրել թմրանյութերի որոնման պատրվակով։
Որոշ այցելուներ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ 2013թ. Ռուսաստանում ընդունվել է օրենք, որն արգելում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» քարոզումը անչափահասների շրջանում։
Իսկ արդեն վերջերս՝ 2022թ. ընդունվել է օրենք, որը սահմանել է ցանկացած տեղեկատվության տարածման արգելք, տեղեկատվություն, որը «քարոզում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, մանկապղծություն կամ սեռափոխություն» բոլոր տարիքի անձանց շրջանում։
2023թ. նոյեմբերի 23-ին Ռուսաստանի գլխավոր դատարանը արդարադատության նախարարության հայցով «ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը» ճանաչել է ծայրահեղական: