07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայի առաջին տիկնոջ գրառումը լայն տարածում է գտել չինական լրատվականներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ սոցցանցում կատարած թուրքերեն և անգլերեն գրառումը մեծ տարածում է գտել համացանցում, այդ թվում՝ չինական «Sina», «Sohu»և «NetEase» լրատվական պորտալներում։

Թուրքիայի առաջին տիկնոջ «#FreePalestine» հեշթեգով գրառման մեջ մասնավորապես նշել է․ «Այսօր մենք կանգնած ենք Գազայի անմեղ մարդկանց կողքին, ովքեր օգտագործում են հողը որպես իրենց բարձ, իսկ երկինքը՝ որպես ծածկոց: Մենք կանգնած ենք Պաղեստինի ազատության համար պայքարի կողքին»:

Առաջին տիկին Էրդողանը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ նաև կոչով է հանդես եկել․
«Մենք անհապաղ պահանջում ենք մշտական և կայուն խաղաղություն, այլ ոչ թե զուտ ժամանակավոր զինադադար հղիների, նորածինների և բոլոր քաղաքացիական անձանց համար, ովքեր ենթարկվում են կոտորածի»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ