21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ տարբերություն Հայ և Ռուս Եկեղեցիների միջև։

Մենք Ռուս Եկեղեցու հետ ունենք տարաձայնություններ ոչ այնքան քրիստոսաբանական հարցերում, այլ ավելի շատ դրանցից բխած հոգևոր արարողությունների մեջ:

Սրանց պետք է ավելացնենք նաև եկեղեցական օրացույցների միջև տարբերությունները, որոշ տոների և պահոց օրերի տարբերությունները և այլն։

Տարբերությունը ի սկզբանե կար, և խնդիրը Եկեղեցու հիմնադրման մեջ է։

Բոլորիս հայտնի է, որ Հայ Եկեղեցու ծագումը մ. թ. առաջին դարում է:

Մինչդեռ Ռուս Եկեղեցին հիմնադրվել է 10-րդ դարի վերջում միայն,

այսինքն՝ Ընդհանրական Եկեղեցու բաժանումից երկար ժամանակ անց, երբ առկա էին այս կամ այն տարաձայնություններ որոշ աստվածաբանական հարցերում, և դրանց հետ կապված փոփոխություններ եկեղեցական օրացույցներում ու խորհուրդներում։

Բյուզանդական Եկեղեցուց նա ընդունել է ոչ միայն քրիստոնեական հավատքը, այլ նաև Քաղկեդոնի ժողովի կանոնները՝ դրա հետ կապված նաև Քաղկեդոնը չընդունող Եկեղեցիների նկատմամբ բացասական վերաբերմունքը։

Հայ Եկեղեցու առաքելական ծագման մասին արդեն իսկ վկայում է նրա անվանումը՝ Առաքելական, քանի որ նրա հիմնադիրներն են եղել Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալները։

Նրանք կոչվում են նաև հայոց առաջին լուսավորիչներ։

Եկեղեցին պահպանում է նրանց սուրբ շիրիմները Արտազի (Մակու) սրբարաններում՝ Ս. Թադե վանքում (շրջան Վասպուրականում, այժմյան Իրանի տարածքում) և Աղբակում (Բաշկալե) (շրջան Վասպուրականում, այժմյան Թուրքիայի Վանի վիլայեթի հարավ-արևելյան մասում)։

Առաքյալների հետ այս անմիջական կապը վկայում է նրա մեկ սկզբնաղբյուրից՝ առանց որևէ այլ Եկեղեցու միջնորդության, բուն հնամենի ծագման մասին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ