22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը նոր լծակների է ձգտում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»:
Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ