21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մահացու հետևանքներ կարող է ունենալ

Էներգետիկ ըմպելիքներով օրգանիզմը խթանելը մահացու է։

Այս մասին խոսել է Մոսկվայի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան:

Բժշկի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները ստիպում են մարդու օրգանիզմին աշխատել առավելագույն հզորությամբ։

Մասնագետը բացատրել է, որ հոգնածությունը ոչ այլ ինչ է, քան պաշտպանական ռեակցիա, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը գերծանրաբեռնվածության հետևանքներից։

Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը թուլացնում է այս պաշտպանիչ մեխանիզմը, որը թույլ է տալիս մարմնին ավելի երկար աշխատել բարձր արտադրողականությամբ:

Պավլովան նշել է, որ կախված օրգանիզմի առանձնահատկություններից՝ սպառված ցանկացած քանակությամբ էներգետիկ ըմպելիք կարող է մահացու լինել։

«Անևրիզմայի նման հատկանիշ կա՝ ուղեղի անևրիզմա, աորտայի անևրիզմա:

Սա անոթային պատի ելուստ է, որը հայտնվում է որպես լրացուցիչ խորշ: Եվ այս ելուստը թույլ կետ է։

Եթե մի փոքր ավելի շատ ճնշում կամ ավելի շատ հորմոններ առաջանան, որոնք հանգեցնում են այս անոթների կծկմանը, ապա այս անևրիզման կարող է պատռվել, և մարդը մահանա»,- հարցազրույցում նշել է էնդոկրինոլոգը։

Սկզբնաղբյուր՝ 168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ