«5-րդ դասարանի Մայրենի առարկայի դասագրքի QR կոդերը ջարդված են` թուրքական քարոզչություն է բացում /Տեսանյութ/
5-րդ դասարանի Մայրենի առարկայի դասագրքի QR կոդերը, որ նախատեսված են լրացուցիչ տեղեկության համար, ջարդված են` թուրքական քարոզչություն է բացում… Այս մասին ահազանգում է լրագրող Լիանա Կարապետյանը, ով տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան էջում ու գրել է․
«Ուշադրություն…5-րդ դասարանի Մայրենի առարկայի դասագրքի QR կոդերը, որ նախատեսված են լրացուցիչ տեղեկության համար, ջարդված են` թուրքական քարոզչություն է բացում… »։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ այս առիթով գրում է․ «Քանզի ինձ հա գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց ( էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը , որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։ Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QRների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել»։