24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ ունեցվածք ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու նրա տեղակալները

Շարունակելով ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված գույքի և եկամտի հայտարարագրերը՝ Lurer.com-ը անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին և նրա տեղակալներին:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է հետևյալ ունեցվածքն ու եկամուտները․

Նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի տուն, հողամաս: Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 20,804,068.00 ՀՀ դրամ: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,047,828.10 ՀՀ դրամ: Կանխիկ գումարը՝ 4,500,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26,372,458.30 ՀՀ դրամ։

Խաչատրյանի տեղակալ Էդիկ Հակոբյանը հայտարարագրել է հողամաս և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները: Նա հայտարարագրել է նաև LEXUS մակնիշի ավտոմեքենա։ Կանխիկ գումարը կազմել է 2,450,000.00 ՀՀ դրամ, տարվա եկամուտները՝ 20,155,596.00 դրամ:

Արտակ Պողոսյանը հայտարարագրել է LEXUS մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 40,000.00 ՀՀ դրամ, 731,957.95 դրամ և 516.37 եվրո: Կանխիկ գումարը կազմել է 15,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1,192,240.00 դրամ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ