18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները անհանգստացած են նոր կազմավորվող շարժմամբ. Փաստ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ավարտում է և առաջիկայում հանրությանը կներկայացնի «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը: Այն, որ Արշակ Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ անհանգստացնելու էր Հայաստանի գործող իշխանություններին, ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անսպասելի:

Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են Կարապետյանին և նրա հիմնադրած շարժմանը։ Ուշագրավ է, որ այս գործում հատկապես ակտիվ են Իլհամ Ալիևի ու ալիևյան կլանի անվան հետ կապվող լրատվամիջոցները (մասնավորաբար՝ «Հաքին.ազ»-ը), թեպետ Ադրբեջանում լրատվամիջոցների գերակշիռ մասը դրված է «նախագահականի» տակ:

Այստեղ շատ ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ թվում՝ Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող կայքի գնահատականները գրեթե նույնական են Հայաստանի արևմտյան թևի ներկայացուցիչների, իմա՝ մերձիշխանական շրջանակների որակումների հետ, որոնք տոտալ հարձակում են գործում բոլոր նրանց ուղղությամբ, որոնք իրենց հետ նույն «ճամբարում» չեն: Ի դեպ, հետաքրքիր է, որ ցանկացած դեպքում, երբ որևէ անձից կամ ուժից առարկայական սպառնալիք է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, ադրբեջանական մամուլն անմիջապես տեղեկատվական մեծ արշավ է իրականացրել այդ անձի դեմ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ