22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդիկ չափազանց ծանր են դարձել Երկիր մոլորակի համար

Պարզվում է, որ ճարպակալումը վտանգավոր է ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաեւ ողջ մոլորակի համար: Հետազոտողներին անհանգստացնում է այն փաստը, որ Երկրի յուրաքանչյուր բնակչի ճարպակալումը կարող է գլոբալ էկոլոգիական աղետների հանգեցնել:

“Մարդիկ չափազանց ծանր են դարձել Երկրի համար”: Նման գլխագրեր են հայտնվել մի շարք բրիտանական թերթերում: Գիտնականների հաշվարկների համաձայն` մոլորակի չափահաս բնակչության ընդհանուր քաշը կազմում է 287 մլն տոննա, որից 15 մլն տոննայի համար պատասխանատու են ավել քաշով մարդիկ, իսկ 3,5 մլն-ը` ճարպակալումից տառապող մարդիկ:

“Մոլորակի ճարպակալման” մեղավորությունը հիմնականում ամենահզոր երկրների բնակիչներինն է, առաջին հերթին` ԱՄՆ-ի բնակիչներինը: Եթե ամբողջ աշխարհում չափահաս մարդու միջին քաշը կազմում է 62 կգ, ապա ԱՄՆ-ում այն գրեթե 3 անգամ ավել է: Մեծ Բրիտանիան “ճարպակալման աղյուսակում” 18-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Ասիայի բնակչությունը, չնայած որ կազմում է աշխարհի բնակչության 61 տոսկոսը, պատասխանատու է մարդկության ավել քաշի ընդամենը 13 տոկոսի համար:

Գիտնականները հավաստիացնում են, որ շրջակա միջավայրի խնդիրների մեջ հարկավոր է տեսնել ոչ միայն գլոբալ տաքացման կամ քայքայիչ օզոնային շերտի մեղավորությունը: Բնության հասցվող վնասի չափով մարդիկ կարող են մրցել ցանկացած վնասակար արտադրության հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ