11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Երբ Փաշինյանը հեռացել էր դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ: Ակնհայտ տարբերություն խորհրդարանական 2 ուժերի մարտավարությունում. Հրապարակ

Ակնհայտ տարբերություն է նկատվում խորհրդարանական երկու ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում։ Եթե 2021-ի ընտրություններից հետո նրանք համատեղ քննարկում էին անգամ նախագծերի քվեարկության հարցերը եւ, որպես կանոն, միասնական դիրքորոշում էին մշակում, ապա այժմ թե՛ քվեարկություններն են տարբեր, թե՛ այլ հարցերում դիրքորոշումները։
Դիցուք, տեւական բոյկոտից հետո «հայաստանցիներն» ամիսներ առաջ որոշեցին վերադառնալ եւ մասնակցել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ՊՈՒ-ն դեռ շարունակում է բոյկոտը, երեկ էլ չմասնակցեցին անգամ բյուջեի նախագծի քննարկմանը, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի։

Ընդմիջման ժամին, երբ Փաշինյանն ու իր նախարարները հեռացել էին դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ, գրանցվեցին ու հեռացան: Իսկ գրանցվեցին, որ բացակա չստանան։ Նախօրեին էլ միտումնավոր ուշ մտան դահլիճ, որպեսզի հոտնկայս հարգանքի տուրք չմատուցեն Մաթեւոս Ասատրյանի հիշատակին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ