22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ». Վարդան Օսկանյան /Տեսանյութ/

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում մտահոգություններ է հայտնել, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու, և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ:

«Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ:
Դրա մասին խոսում են իշխանության բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳ նախարարը, Ավտանգության խորհդրի քարտուղարը:
Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում առ այն, որ այս իշխանության օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է, և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:
Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ես վերաբերվում եմ` որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե՝ հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան և Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի, դա վերաբերվելու է և Ադրբեջանին և Թուրքիային, այնպես որ, ես դրան վերաբերվելու եմ` որպես հայ-թուրքական բանակցություններ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ