02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Այգեհովիտցի ծերունին կրակել է 25-ամյա համագյուղացու վրա

Նոյեմբերի 4-ին «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել բուժօգնության:
Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից հանդամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այգեհովիտցի 62-ամյա տղամարդը կրակել և մարմնական վնասվածք է պատճառել 25-ամյա համագյուղացուն:
62-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ