13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախից բռնի տեղահանված փոքրիկների համար /Տեսանյութ/

Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ Բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի, այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Տեր Զարեհ քահանա Աշուրյանի ֆեյսբուքյան հանրագրից:

Երեխաներին դիմավորեցին և հյուրընկալեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Համերգային բաժնի ղեկավար Կատարինե Հովսեփյանը: Փոքրիկները եղան պանթեոնում, ապա ծանոթացան թանգարան-ինստիտուտում ցուցադրվող մեծանուն երաժիշտ Կոմիտաս վարդապետին առնչվող անձնկան իրերի և վավերագրերի հետ:Այցելության շրջանակներում փոքրիկները մասնակցեցին իրենց համար նախատեսված համերգային ծրագրին: Շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրենությանը ջերմ հյուրընկալության համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ