Աստվածաշունչը մեծագույն Գիրքն է աշխարհում. Մեծերը Աստծո մասին
“Աստվածաշունչը մեծագույն Գիրքն է աշխարհում, քանի որ հսկայական ազդեցություն ունի աշխարհի վրա: Աստվածաշունչը կարևորագույն Գիրքն է աշխարհում, քանի որ աշխարհին է բերում ամենակարևոր և Բարի լուրը Հիսուս Քրիստոսի հարության մասին:
Աստված չի սպասում, որպեսզի մարդը հետազոտի Իրեն լաբորատոր եղանակով: Նա անձ է, Ով Իր Սերն է հայտնում մարդուն և կարող է ճանաչվել մարդու հոգում հնչող անձնական պատասխան արձագանքով միայն:
Հավատը չի վնասում իրականությունը ճանաչելու ընդունակությանը:Այն հարցին, թե արդյոք հիմա գոյություն ունի Հիսուս Քրիստոսը, ես պատասխանում եմ.
“Այո, հենց միայն Նա գոյություն ունի և այն, ինչ Նրա մեջ է և Նրա միջոցով է: Ավետարանի պատմությունը և քննադատության պատմությունը ինձ ցույց են տվել, որ երկակի վերաբերմունք կա ճշմարտության նկատմամբ:
Ոմանք խոնարհվում են ճշմարտության առջև,ոմանք էլ ուզում են, որ ճշմարտությունը
խոնարհվի իրենց առջև. նրանք փորձում են ճշմարտությունը հարմարեցնել իրենց ճաշակին:
Ոմանք ուզում են ընդլայնել իրենց հոգին, որպեսզի կարողանան գրկել անսահման երկինքը ճշմարտության, մյուսները փորձում են այն խցկել իրենց ուղեղի փոքրիկ խեցու մեջ, և արդյունքում ճշմարտության անսահման փոքրիկ, աննշան մասն է, որ բաժին է հասնում նրանց:
… Ում են պետք օրենքները քաղաքականության մեջ` առանց Աստվածաշնչի բարոյականության:
… Ամենաազնվաբարո հարցը այս աշխարհում հնչում է այսպես. “Ինչ բարի գործ կարող եմ կատարել ես”:
Բենջամին ՖՐԱՆԿԼԻՆ – (1706-1790), ամերիկացի լուսավորիչ, գիտնական, դիվանագետ, ԱՄՆ անկախության համար մղված պատերազմի առաջնորդներից: Հայտնի է էլեկտրականությանը վերաբերող աշխատություններով, բացահայտել է մինչ այդ առեղծվածային թվացող կայծակի երևույթը, նա է ֆիզիկա ներմուծել “մարտկոց”, “կուտակիչ”, “հաղորդալար”, “լիցք” եզրույթները, հեղինակել է տեխնիկական մի շարք գյուտեր (շանթարգել, փողոցային լապտերների համար լամպեր, հատուկ երաժշտական գործիք և այլն): Նրա դիմապատկերն է զարդարում ԱՄՆ հարյուրդոլարանոց թղթադրամը: