12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զինվոր դառնալուց առաջ…/վիդեո/

Երկրապահ կամավորականների միության անդամները իրենց առաջ դրված նոր առաջադրանք ունեն: Հազարավոր երկրապահները ամեն օր մեկնում են սահմանային դիրքեր, հանդիպում դիրքապահ զինվորներին և հայտնում իրենց աջակցության մասին: Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը համոզված է, որ եռասերունդ երկրապահը հակառակորդին ոչ մի վարկյան մոտ չի թողնի մեր հողին:

Երեկ, ԵԿՄ անդամները, ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի գլխավորությամբ Տավուշի մարզում էին: Զորամսերից ու հենակետային դիրքերից բացի այս անգամ նրանք հանդիպեցին մարզի պատանի և երիտասարդ երկրապահների հետ:

՛՛Այսօր, այս ժամանակահատվածում, առավել քան երբևէ կարևոր է մարտիկների միասնությունը՛՛,-իր ողջույն-խոսքում զինվորների ու բանակի կողքին լինելու կարևորության մասին խոսեց Ղուկաս Ուլիխանյանը:

Տավուշի մարզի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հենրիկ Սահակյանն էլ կարևորեց ազատամարտիկների ներկայությունը զինվորի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ