01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց ձոր. քննարկվել են մարզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական այցն է կատարել Վայոց ձորի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ջրային ոլորտի պատասխանատուներ,  համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:

Նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշել է, որ թեև նախորդ տարի մարզի ագրարային ոլորտի որոշ ճյուղերում դրական տեղաշարժեր գրանցվել են, սակայն մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված, ինչպես օրինակ վարելահողերի օգտագործման ցածր մակարդակը: Մարզում առկա 16199.5 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է ընդամենը 4684 հեկտարը (28.9%):

«Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ վարելահողերի նպատակային օգտագործմանմակարդակը հանրապետությունում վերջին տարիներին էականորեն բարձրացել էՀարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել Վայոց ձորի մարզում ևս այս հարցում առաջընթաց ապահովելու ուղղությամբ», – մասնավորապես նշել է Սերգո Կարապետյանը:

 

Անդրադառնալով մարզում մթերումների գործընթացի կազմակերպման աշխատանքներին` նախարարն ընդգծել է, որ եթե խաղողի մթերման գործընթացն անցնում է սահուն և առանց խնդիրների, ապա պտուղ-բանջարեղենի մթերման հարցում առկա են որոշակի դժվարություններ, քանի որ մարզում մթերում իրականացնող գործող ընկերություններ չկան: Այս կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարը  կարևորել է մարզի միակ պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկության` Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկման անհրաժեշտությունը: Նախարարը, նշելով որ դեռևս շատ անելիքներ կան բուսաբուծության ոլորտում, միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ  բոլոր նախադրյալներն առկա են կրկնապատկելու, անգամ եռապատկելու արտադրության ծավալները:

Կարևորելով մարզում գյուղատնտեսության զարգացումը` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է մարզպետին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմել գյուղատնտեսության ոլորտի զարգացման եռամյա ծրագիր և առաջնորդվել դրանով:

 

Նախարարի խոսքով` 2014 թվականին Վայոց ձորի մարզում հաջողությամբ իրականացվել է կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման փորձնական ծրագիրը, որը կայուն հենք կդառնա ՀՀ ողջ տարածքում գյուղատնտեսական կենդանիների համընդհանուր հաշվառում իրականացնելու համար: Կարևորելով այս ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները` նախարարը հավելել է, որ անհրաժեշտ է ապահովել գործընթացի շարունակականությունը:

 

Նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում շեշտել է անասնապահության ոլորտում առկա դրական միտումները: Նա նշել է, որ չնայած ձեռքբերումներին մարզում մեծ ներուժ կա անասնապահության զարգացման համար, և հնարավորությունները թույլ են տալիս քառապատկելու գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, որին կնպաստի նաև  «Համայնքներիգյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը: Մարզում արոտավայրերի ծանրաբեռնվածությունը կազմում է 23  տոկոսն, մինչդեռ հանրապտությունում միջին ցուցանիշը կազմում է 51 տոկոս:

 

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկիաջակցությամբ իրականացվելիք «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ևմրցունակության» երկրորդ ծրագրում (CARMAC 2) նախատեսվում է ընդգրկել նաև Վայոց ձորի մարզը:Ծրագրի առաջին  «Համայնքի արոտավայերի և անասնապահության կառավարման համակարգեր»բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել ընտրված անասնապահական ուղղվածություն ունեցողլեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոց էհանդիսանում: Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչի ներքո նախատեսվում է ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրությանոլորտներում շուկայահանվող (իրացվող) և արտահանվող արտադրանքի ծավալային աճ, բարելավելներքին շուկայի պահանջարկը եւ ավելացնել գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալներըմիջազգային շուկա:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալիավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության«Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվել է Գնդեվազ համայնքի թռչաբուծական ֆաբրիկայի տնօրեն Կարեն Միրզոյանը, ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչներիհանձնվել են շնորհակալագրեր:

Այցի շրջանակում նախարարը եղել է  նաև Արենի համայնքի այգիներում, հետևել է  ծառերի էտման աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ