Տարեց թրքուհին փարվեց հայ ազատամարտիկին. ուզում էր թշնամու երեխա տուն բերել
՛՛Արցախյան պատերազմի տարիներին ես անխնա եմ եղել մեր թշնամիների հանդեպ: Ճիշտ է այդ ժամանակ ես վրեժով լեցուն երիտասարդ ազատամարտիկ էի: Բայց անգամ այդ զգացման ազդեցության տակ ես երբեք չեմ վիրավորել ու երբեք ձեռք չեմ բարձրացրել որևէ գերի կնոջ կամ ընկած մեծահասակի վրա՛՛,-մեզ հետ զրույցում պատմեց ազատամարտիկ, երկրորդ խմբի հաշմանդամ Սամվել Մինասյանը (Արդարության մարտիկ Սամո):
Այդ տարիներին երիտասարդ վրիժառուն մի երազանք ուներ.՛՛Ուզում էի հանդիպել թշնամու նորածին կամ մանկահասակ երեխայի, որ նրան իմ տուն բերելով սեփականիս պես մեծացնեմ, որ այդ երեխան մեծանալով դառնար ԱՐԴԱՐ մարդ արարած, այլ ոչ թե մեծանալով դառնար անգութ բարբարոս՝ ազերի կամ թուրք՛՛:
Սամվել Մինասյանի հիշողությունները փորձում են հաշիվ նստել ստեղծված իրավիճակի հետ: Ազատամարտիկը արդեն մի քանի գիշեր չի քնում: Նա տառապում է Գյումրիում ռուս զինվորի կողմից սպանված հայ ընտանիքի համար: Գենետիկ կոդը Սամվելին կապում է քրիստոնեական առաքինությանը և հայ մարդու բարեհոգությանը: Հիշում է.
՛՛1993թվականի աշնանը, երբ մենք գրավեցինք Քյանդ-Հորադիզ գյուղը՝ գերի վերցրեցինք երկու ծեր կնոջ և մեկ ծերունու: Կանանցից մեկը մոտեցավ ինձ և իմ երկու ջերմուկցի ընկերներին ու գրկելով մեզ ասաց.՛՛Վայ ես Ձեր ցավը տանեմ, որ դուք այստեղ եք, ուրեմն ես փրկված եմ…՛՛: Հետո պարզվեց, որ այդ տարեց կինը Ջերմուկ քաղաքում բնակված ադրբեջանցիներից է: Մենք մեր ՛՛զեմլյակին՛՛ առոք-փառոք տարանք փոխանակման՛՛,-պատմեց ազատամարտիկը:
Մինասյանին ցավ է պատճառում այն հանգամանքը, որ հայերը հումանիստ են ու ներողամիտ, իսկ ադրբեջանցին երբեք չի երկմտել հայ մանկան վրա զենք բարձրացնելուց առաջ:
՛՛Ես համոզված եմ, որ այդ արնախում, անասնական բնազդներով օժտված ռուս դահիճը մեր թշնամիների կողմից հատուկ ուղարկված տականք է և այդ անգութ սպանությունը պատվիրված էր՛՛,-ասաց արդարության մարտիկը:
Սամվել Մինասյանը այս գիշեր մի բանաստեղծություն է գրել, այն ուղղված է բոլոր օտարամոլ ու հակահայկական մտածելակերպ ունեցող պաշտոնյաներին, ովքեր հանուն իրենց պաշտոնի ու հարստության ուրացան գյումրեցու սուգը:Ինչպես նշում է Մինասյանը ուրացան մեր զոհված տղաների արյունն ու մեր ազգությունը:
Դուք հասկանում ե՞ք, թե ի՞նչ եք անում,
Սգացող հային մենակ եք թողնում:
Մանկասպան դահճի կաշին եք փրկում,
Հայ անվան վրա սև բիծ եք թողնում…
Միթե՞ դուք չունեք՝ խիղճ, սիրտ կամ հոգի,
Պաշտոնին գամված քար եք անհոգի:
Օտարի ձեռքում դարձաք խաղալիք,
Դարձել եք թելով պարող մի տիկնիկ:
Սամվել Գագիկի Մինասյան (Արդարության մարտիկ Սամո)
Լուսանկարը՝ Սամվել Գագիկի Մինասյանի ֆեյսբուքյան էջից: