11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

100 ամյակի առիթով Թուրքիան գործի է դնում “մշակութային դիվանագիտություն” կոչվող նախագիծը

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ծրագրել է կյանքի կոչել «մշակութային դիվանագիտություն» կոչվող նախագիծը. Գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերականի էլ. կայքը տեղեկացնում է, որ այդ նախագիծն իրենից ներկայացնում է հայ և թուրք երիտասարդների միջև փոխադարձ իրազեկության մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայերի համար սուրբ նշանակություն ունեցող կառույցների, այդ թվում և Անիի հինավուրց սրբավայրերի վերանորոգում:

Նախարարությունում կարծում են, որ երկու ժողովուրդների երիտասարդները բավականաչափ իրազեկ չեն 1915-ին տեղի ունեցածի մասին, իսկ լավագույն դեպքում տեղեկացված են շատ միակողմանիորեն: Հետևաբար, ըստ թուրքական նախարարական այդ գերատեսչության, կարիք կա երիտասարդների մերձեցման, փոխադարձ ըմբռնման և միմյանց հանդեպ հարգանքի սերմանման: 

«Մշակութային դիվանագիտություն» նախագծի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մշակութային փոխանակման և ժամանցային ծրագրեր, որոնց պիտի մասնակցեն հայ և թուրք երիտասարդները: Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև արտերկրում հաստատված հայ երիտասարդներին:               

«Մշակույթի և զբոսաշրջության նախարարության համակարգմամբ իրականացվելիք նախագծի աշխատանքները գործադրվելու են դիվանագետներից, գիտնականներից, պատմաբաններից, մշակութային գործիչներից և պետական պաշտոնյաներից կազմված համապատասխան քարտուղարության կողմից»,- գրում է «Աքշամ»-ը:

Նախագծի իրականացումը ենթադրում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործընթացներ: Աջակցություն է լինելու ազգային ու միջազգային հ/կ-ների կողմից: Նպատակ է դրվել միջմշակութային երկխոսության միջոցով մեղմել երկու հանրությունների միջև առկա լարվածությունը: Վերոնշյալ ծրագրերին մասնակցող հայ և թուրք երիտասարդներին նախատեսվում է պատմական փաստաթղթերի վկայակոչմամբ նեկայացնել 1915-ի ողջ իրադարձությունները:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նախօրեին դեսպանների 7-րդ կոնֆերանսին մասնակցած Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը շեշտել էր, որ շատ կարևոր է հատկապես մշակութային ուղերձների ավելացումը: Նախարարը հայտնել էր, որ սփյուռքի հայ երիտասարդության հետ աշխատանքներ են տանելու և մշակութային փոխանակման ծրագրերի համար ստեղծելու են հատուկ կենտրոն:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ