18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

2014-ի ամենահնչեղ հարսանիքները /ֆոտո/

2014-ը աչքի ընկավ նաեւ աստղային հնչեղ հարսանիքներով: Անցած տարվա ամենահնչեղ հարսանիքներից էին`

Ջորջ Քլունիի եւ Ամալ Ալամուդդինի հարսանիքը: Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին` Վենետիկում, հարսանիքի հյուրերը 100 հոգի էին, որոնց թվում` բազմաթիվ աստղեր:

2014-ի օգոստոսի 31-ին ամուսնացան նաեւ Էշլի Սիմփսոնն ու Էվան Ռոսսը, ով հայտնի երգչուհի Դայանա Ռոսսի որդին է: Հարսանիքը տեղի ունեցավ հենց Ռոսսի տանը:

Նախորդ տարի վերջապես օրինականացրին իրենց հարաբերությունները հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին: Հարսանիքին ներկա էին ընդամենը 20 հյուր, այն տեղի ունեցավ Ֆրանսիայում:

Նախորդ տարվա ամռանը ամուսնացան նաեւ Օլիվիա Պալմերոն եւ Յոհաննես Հյուբլը:

2014-ին ամուսնացավ նաեւ 50-ամյա երգիչ Էրոս Ռամազոտտին: Նրա ընտրյալը 26-ամյա մոդել Մարիկա Պերրեգրինելլին է, հարսանիքը տեղի ունեցավ Միլանում:

Նախորդ տարի ամուսնացան Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, դա տարվա ամենահնչեղ հարսանիքներից էր:

2014-ին ամուսնացան նաեւ Ջեսիկա սիմփսոնն ու Էրիկ Ջոնսոնը, Սքարլեթ Յոհանսոնն ու Ռոմեն Դորիակը, Ռոբերտ Քենեդի-կրտսերն ու Շերիկ Հայնսը:

Ռուս աստղերից 2014-ին գաղտնի ամուսնացան Յուլիա Կովալչուկն ու Ալեքսեյ Չումակովը: Հարսանիքը տեղի ունեցավ Իսպանիայում, դրան ներկա էին ընդամենը 12 հոգի:




KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ