18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամանորը Ֆինլանդիայում

Ցանկանո՞ւմ եք Ամանորը դիմավորել ֆինլանդիայում: Ուրեմն, պետք է իմանաք, որ այս երկրում կա մի զարմանահրաշ քաղաք, որտեղ զբոսաշրջիկները մեկնում են միայն մեկ նպատակով` հետ վերադարձնել հեքիաթն ու հրաշքը: Այդ հրաշք քաղաքի անունը Ռովանիեմի է: Այն Լապլանդիայի ադմինիստրատիվ կենտրոնն է, իսկ անգամ երեխաներին է հայտնի, որ Լապլանդիան Սանտա Կլաուսի հայրենիքն է:  

Եւ որպեսզի այցելեն Սանտա Կլաուսի հայրենիքը, զբոսաշրջիկները պատրաստ են ժամերով հերթ կանգնել:

Սանտա Կլաուսի գյուղն իրենից ներկայացնում է յուրահատուկ զբոսայգի:Ամբողջ գյուղով մեկ սպիտակ լայն ժապավեն է անցնում, իսկ Սանտան իր նստավայրում կլոր տարի հյուրեր է ընդունում:

Սանտա Կլաուսը խոսում է մի քանի լեզուներով, այդ պատճառով էլ նրան այցելելիս կարող եք զրուցել նրա հետ ու լուսանկարվել: Գյուղում հսկայական փոստարկղ կա, ուր գալիս են աշխարհի տարբեր երկրների երեխաների նամակները: Ամբողջ գյուղում ձնե սարեր կան, որոնց վրայով սահում են երեխաները:

Լապլանդիայում նաեւ հրաշալի գազանանոց կա:

Այս հրաշք վայրն այցելելուց հետո թե մեծահասակները, թե երեխաները ամբողջ տարվա համար անկրկնելի տպավորություններ ու զգացողություններ են ստանում:



KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ