Ինչ հագնել Ամանորին` համաձայն կենդանակերպի նշանների
Ինչ կարելի է հագնել Ամանորի գիշերը` համաձայն ձեր կենդանակերպի նշանի: Իհարկե, շատ շատերը չեն հավատում աստղագուշակներին ու կենդանակերպի նշաններին, սակայն կան կանայք, ովքեր հավատում ու հետեւում են դրանց: Հենց այդ կանանց համար էլ հետաքրքիր կլինի իմանալ, թե համաձայն կենդանակերպի նշանի` ինչ հագուստ կարելի է կրել այս Ամանորին, որպեսզի տարին հաջող անցնի:
2015 թվականը կապույտ փայտե այծի տարի է, հագուստ ընտրելիս պետք է հաշվի առնել այծի նախասիրությունները:
Խոյի համաստեղության տակ ծնվածները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, այս Ամանորին նրանք կարող են երկար զգեստ կրել, բաց ուսերով եւ գեղեցիկ զարդերով: Զգեստի վրայից կարելի է թեթեւ շարֆ գցել:
Ցուլի համաստեղության տակ ծնվածներին խորհուրդ է տրվում այս Ամանորին էլեգանտ, դասական զգեստներ կրել` կանաչ կամ կապույտ գույնի:
Երկվորյաների համաստեղության տակ ծնվածները կարող են այս տարի որոշ չափով մոռանալ զսպվածության մասին ու առավելագույնս դիմել երեւակայությանը: Նրանքկարող են վառ գույների, ուրախ զգեստներ կրել:
Խեցգետնի համաստեղության տակ ծնվածները կարող են հագնել էլեգանտ զգեստներ, սակայն փայլուն կտորից:
Առյուծի համաստեղության տակ ծնված կանայք կարող են իրենց թույլ տալ շքեղ զգեստ կրել, բարձրակրունկ կոշիկներ հագնել եւ շատ-շատ զարդեր կրել:
Կշեռքի համաստեղության տակ ծնվածները այս տարի կարող են կրել իրենց իսկ կարած կամ գործած որեւէ զգեստ, կամ կարող են վերցնել պատրաստի զգեստն ու այն ինքնուրույն զարդարեն:
Կույսի համաստեղության տակ ծնվածները նախընտրում են դասական հագուստը, հետեւաբար կարող են դասական զգեստ կրել` մուգ կապույտ գույնի:
Կարիճի համաստեղության տակ ծնվածները կարող են այս տարի բաց մեջքով կամ մեծ ճեղքով զգեստ կրել, որը կբացի նրանց ոտքը:
Աղեղնավորները կարող են ընտրել յուրաքանչյուր տեսակի ու ոճի զգեստ, միայն թե պարտադիր կապույտ գույնի:
Այծեղջյուրի համաստեղության տակ ծնվածները կարող են մեծ բացվածքով, վառ զգեստ կրել, բայց ոչ մի դեպքում սեւ չհագնեն:
Ջրհոսները կարող են գրել փայտի գույնի զգեստներ, նախընտրել է` ձեռագործ:
Ձկները պետք է կանաչ կամ կապույտ զգեստներ կրեն եւ պարտադիր միատոն: