29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամանորյա նվերներ` ըստ կենդանակերպի նշանների

Իմանալու համար, թե Ամանորին ինչ նվեր կարելի է մատուցել մտերիմներին, կարելի է առաջնորդվել նրանց հորոսկոպի նշաններով:

Խոյի համաստեղության տակ ծնված կանանց կարող եք կոսմետիկ պարագաներ նվիրել, տղամարդկանց` սպորտային պարագաներ, օրինակ` սպորտային կոշիկներ:

Ցուլի համաստեղության տակ ծնված կանանց նվիրեք քաղցրեղեն, ներքնազգեստ կամ ամառային զգեստ, տղամարդկանց` լավ գինի կամ շքեղ գրիչ:

Երկվորյակի համաստեղության տակ ծնված կանանց նվիրեք հետաքրքիր գիրք, տղամարդկանց` նոթբուք կամ պլանշետ:

Խեցգետնի համաստեղության տակ ծնված կանանց նվիրեք սպասքի պարագա, տղամարդկանց` տաք վերնաշապիկ:

Առյուծի համաստեղության տակ ծնված կանանց նվիրեք ոսկյա զարդ, տղամարդկանց` գոտի:

Կույսի համաստեղության տակ ծնված կանանց նվիրեք խնամքի պարագաներ, տղամարդկանց` ժամացույց:

Կշեռքի համաստեղության տակ ծնված կանանց կարող եք նվիրել գեղեցիկ զգեստ, տղամարդկանց` լավ օծանելիք:

Կարիճի համաստեղության տակ ծնված կանանց նվիրեք լավ օծանելիք կամ թանկարժեք ներքնազգեստ, տղամարդկանց` էլեգանտ կոշիկներ:

Աղեղնավորի համաստեղության ծնված կանանց նվիրեք որեւէ թալիսման, տղամարդկանց` ուղեւորության տոմս:

Այծեղջյուրի համաստեղության տակ ծնված կանանց կարող եք նվիրել սրտի տեսքով որեւէ զարդ, տղամարդկանց` պորտֆել:

Ջրհոս կանանց կարող եք նվիրել ավանգարդ ոճի որեւէ իր, տղամարդկանց`տեխնիկայի նորույթներից:

Ձկան համաստեղության տակ ծնված կանանց նվիրեք կապույտ գույնի հագուստ, տղամարդկանց` օծանելիք:




KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ