17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ չեն բարերարներ գտնում

”Մոտ 600 հալեպցի դիմում է գրել, որ տարածք տրամադրենք իրենց: Հիմա մենք տրամադրել ենք այդ տարածքը, ի՞նչ չտրամադրեինք, որ հետո ասեիք, թե պետությունը 600 հոգու թողեց փողոցում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ խոսելով ՛՛Նոր Հալեպ՛՛ թաղամասի գործարկման մասին: Նա նշեց, որ սա պետական ծրագիր չէ և պետությունը չէ, որ որոշել է այն կիսատ թողնել: 

՛՛Մենք իրենց հետ հարցը քննարկեցինք, բանակցություններ սկսեցինք Երևանին մոտ մարզերի հետ: Նրանց հետ գնացինք Էջմիածին, Աշտարակ, և նրանք որոշեցին, որ թաղամասը պետք է լինի Աշտարակում: Նրանց բոլորին հայոց կառավարությունը նվիրել է 50 հա տարածք ձրի, երկրաբանական հետազոտություններն իրականացրել է անվճար, մնացածը իրենց խնդիրն է, իրենք գումարներ պետք է դնեն, որ թաղամասը կառուցվի: Առաջին տարին իրենք շատ ոգևորված էին, բայց տարին տարվա վրա վախեցան ծախսերի պատճառով, և իրենց փոքրիկ խնայողությունները չկարողացան դնել շենքի կառուցման վրա՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու պետությունն իր միջոցներով չկառուցեց թաղամասը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ նախարարության բյուջեն 600 մլն դրամ է կազմում և այս գումարով իրենք ընդամենը 10 հագու բնակարան կկառուցեին, այնինչ նախարարության ծրագրերն ուղղված են բոլորին, ոչ թե 10 հոգու:
Դիտարկմանը, թե ինչու չեն գտնվում բարերարներ, որոնք կիրականացնեն ծրագիրը, պատասխանեց, որ չի կարելի որևէ մեկին պարտադրել միջոցներ ուղղել այնտեղ որտեղ մարդը չի ցանականում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ