Ոստիկանությունը հաստատել է՝ Կարեն Անդրեասյանին ЧМО անվանելը վիրավորանք չէ. yerevan.today
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/03/33eae4be69f47348a10937d65f8c0dae_M.jpg)
ՀՀ քաղաքացի Էդգար Հովհաննիսյանը 2022թ․ հունվարի 24-ին հարցում է հասցեագրում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և հարցման մեջ գրում է հետևյալ նախադասությունը․ «ՀՀ արդարադատության նախարար, (հայաթ չիջած ЧМО)՝ Կարեն անդրեասյան»։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմում է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ արդարադատության նախարարի հասցեին վիրավորանք հասցնելու վերաբերյալ
Ոստիկանությունը Էդգար Հովհաննիսյանին հրավիրում է բաժին, նա իր հետ ոստիկանության բաժին է տանում ՌԴ «Норинт» 2007թ․ տպագրության բացատրական բառարան, որի 927-րդ էջում տրված է «ЧМО» բառի իմաստային բացատրությունը, այն է՝ «Ничтозхный, неприятный, человек», որը հայերեն թարգմանությամբ նշանակում է «աննշան, տհաճ մարդ»։
Քանի որ այդ արտահայտությունը ծանր վիրավորանք չէ, Կարեն Անդրեասյանի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով չի վիրավորում, ոստիկանությունը մերժում է քրեական գործի հարուցումը։
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/y.jpg)
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/y1.jpg)